Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ալեքսեյ Երխով. Պետք է ձեռնպահ մնալ հակամարտությունն ավելի սրող քայլերից

Ալեքսեյ Երխով. Պետք է ձեռնպահ մնալ հակամարտությունն ավելի սրող քայլերից
01.11.2020 | 21:56

Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են ավելի սրել ղարաբաղյան հակամարտությունը, հայտարարել է Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը:


«Մենք պետք է հաշվի առնենք գլխավորը. ընթանում են մարտեր, մարդիկ մահանում են, և եթե ինչ-որ մեկը հիմա կարող է ազդել իրադարձությունների զարգացման վրա, կատարել նույնիսկ չնչին ներդրում հրադադարի ռեժիմի հաստատման գործում, դա պետք է օգտագործել»,- ասել է Ռուսաստանի դեսպանը` հավելելով, որ այժմ բոլորը պետք է զերծ մնան քայլերից, որոնք կարող են յուղ ավելացնել այս կրակի վրա։


Ռուս դիվանագետը նշել է, որ Մոսկվան ու Անկարան «ամենասերտ շփումների մեջ են» Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ, միաժամանակ խոսել հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների մասին: Դեսպանը հիշեցրել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը. «Այս օրերին թեժ հակամարտության գոտում զինյալների ներկայությունը մեծ վտանգ է պարունակում և խորապես մտահոգում Ռուսաստանին»:

Դիտվել է՝ 1714

Մեկնաբանություններ